Քուին(Queen)

Քուինը (անգլ.՝ Queen) բրիտանական ռոք խումբ է, որը ստեղծվել 1970-ին ԼոնդոնումՖրեդի ՄերկուրիիԲրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի կողմից։ Այնուհետև նրանց խումբը ամբողջացրեց Ջոն Դիկոնը (բաս կիթառ)։
Նրանց հանրահյտություն բերեցին “Bohemian Rhapsody“, “We Will Rock You“, “We Are the Champions“, “Another One Bites the Dust“, “Radio Ga Ga“, “The Show Must Go On” երգերը որոնք համարվում են ռոքի կլասսիկա։ Այս բրիտանական խումբը այս 30 տարիների ընթացքում դարձել է ամենահաջողակը։ Միայն 2009-ին Քուինը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը Միացյալ Նահանգներում։ 2007-ին Բրիտանիայում BBC Two-ի հարցմում արեց «Բոլոր ժամանակների լավագույն խումբը», արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին ևՌոլինգ Սթոունզին գրավեց առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991-ին Ֆրեդի Մերկուրիի մահից հետո Քուինը կարողացավ պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։2001 թվականին խումբը մտել է Ռոք ն Ռոլլի Փառքի Սրահ։

tumblr_mmgb0fqxuU1qaetdco1_500

Ֆրեդի Մերկուրին

2012-11-24-freddie_mercury_on_stage-533x362

HISTORISKEBILDER

Mercury

Screen-Shot-2012-05-14-at-12.08.02-PM

Music_Queen_004835_

Քուին խումբը(Ֆրեդի Մերկուրին, Բրայան Մեյը, ՌոջերԹեյլորը և Ջոն Դիկը)

Խումբը Ֆրեդիի հետ 1970-1995

Queen-ը կազմավորվել է 1970թ.-ին։ Առաջին ալբոմը Queen-ը թողարկվել է 1973թ.-ին իսկ վերջին 15-երորդը Made in Heaven-ը 1995թ.-ին։

Խմբի երաժշտական ոճը սկզբնական շրջանում հարդ-ռոք և գլեմ-ռոք էր, որի պատճառով նրանց հաճախ համեմատում էին Led Leppelin-ի, Դևիդ Բոուիի և Roxy Music-ի հետ, սակայն ժամանակի ընթացքում Queen-ի երաժշտությունը սկսեց իր մեջ ներառել տարբեր ուղղություններ, սկսած ջազից մինչև դասական երաժշտություն։

1973 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը Queen անունով. Որը չնայած նրան որ վաճառվեց 3 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում խմբին չբերեց մեծ ճանաչում:

Keep Yourself Alive երգը դարձավ խմբի առաջին սինգլը իսկ Liar-ը երկրորդ: 1974-ին թողարկվեց թվով երկրորդ ալբոմը Queen IIանունով: Ալբոմը վաճառվեց շուրջ 100 հազար և ավելի օրինակներով միայն Մեծ Բրիտանիայում: Խմբի 4-րդ Sheer Heart Attackալբոմը վաճառվեց 5 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և խումբին բերեց մեծ ճանաչում սակայն չնայած դրան խումբը չուներ բավական միջոցներ ու դրամ: Հետագայում պարզվեց որ խմբի տղաներին խաբել են խմբի պրոդյուսերները:

1975 թվականին սկսվեցին A Night at the Opera-ի ձայնագրման աշխատանքները և առաջին երգը որը գրվեց դա Death on Two Legs (Dedicated to…) էր որտեղ Ֆրեդին վիրավորում և քնադատում է խմբի նախկին պրոդյուսերներին իր և խմբի պողերը իրենցով անելու համար: Ալբոմը ավելի հաջողակ դուրս եկավ քան Sheer Heart Attack-ը և խմբին միանգամից բերեց համաշխարհային ճանաչում և հռչակ վաճառվելով 17 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և զբաղեցնելով 1 հորիզոնականը Մեծ Բրիտանիայի չարտերում:

Խմբի առանձնահատկություններից է նաև բազմաձայն երգչախմբային կատարումները, որը ի վերջո դարձավ Queen-ի այցեքարտը։ Բազմաձայն կատարումները առանձնապես ընդգծված են A Night at the Opera և A Day at the Races ալբոմներում իսկ Bohemian Rhapsody երգում Մերկուրին իր ձայնը ձայնագրել էր 180 անգամ։

tumblr_static_freddie_mercury_3
311552719

Խումբը Նյու Հեվնում 1978 թվական

Մեծ մասսայականություն է ձեռք բերել նաև Queen-ի տեսահոլովակները, որոնց հատուկ էֆեկտները և խմբագրումները կրում էին նորարարական բնույթ։ Այսպես 1975թ.-ինBohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը մասնագետները համարում են առանցքային երաժշտության պատմության մեջ, քանի որ նրա ֆանտաստիկ հաջողությունը խթանեց այդ ոլորտի հետագա զարգացմունը։

Ֆրեդիի մահվանից հետո

Մերկուրի մահվանից հետո խմբում հանդես են եկել Ջորջ Մայքլը, Ռոբբի Ուիլյամսը և “Five” խումբը։ Սակայն ամենահաջող ելույթները եղել են բրիտանական բլյուզ-ռոքի հանրահայտ աստղ Պոլ Ռոջերսի հետ։ Ծրագիրը կոչվում էր “Queen + Paul Rodgers. Return of the Champions”։Queen-ի բաս կիթառահար Ջոն Դիկոնը հրաժարվեց փոփոխված կազմով հանդես գալուց և 1995թ.-ին ավարտեց իր երաժշտական կարերիան։

154952-farouk-bulsara-aka-freddie-mercury

d19c70cffefd232a6c4aceaca4561973_freddy-mercury1

2011թ.-ի նոյեմբերի 6-ին խումբը մասնակցել է MTV. Europe Music Awards-ի հանդիսությանը։2000թ.-ին հարցման արդյունքում, որին ի դեպ մասնակցել է 190 հազար մարդ, “Bohemian Rhapsody” -ին ճանաչվել է հազարամյակի լավագուն երգ, առաջ անցնելով անգամ Ջոն Լեննոնի հանրահայտ “Imagine” երգից։ Այդ հիթ-շքերթում 10-րդ հորիզոնական է զբաղեցրել խմբի մեկ այլ ստեղծագործություն “Under Pressure”-ը։

2002թ.-ին Գինեսսի ռեկորդների գիրքը “Bohemian Rhapsody”-ին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի վերջին 50 տարիների լավագույն սինգլ։ 2005թ.-ի հարցումներով Ֆրեդդի Մերկուրի աշխարհի բոլոր ժամանակների երգիչների մեջ ճանաչվել է երկրորդը, Բրայան Մեյը կիթառահարների մեջ յոթերորդը իսկ Ռոջեր Թեյլորը հարվածողների մեջ ութերորդը։ 2006թ.-ին Queen-ի “Greatest Hits” հավաքածուն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն վաճառվող ձայնասկավառակը։ Ընդանուր առամամբ վաճառվել էր ավելի քան 5,9 միլիոն օրինակ իսկ համացանցից այն քաշել էին 2,27 միլիոն անգամ։

2007թ.-ին BBC-ի մոտ 20 հազար ռադիոլսողներ Queen-ին համարել էին Բրիտանիայի բոլոր ժամանակների լավագույն ռոք խումբը։Sony Ericsson ընկերության անցկացրած հարցման արդյունքով (մասնակցել է ավելի քան 700 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից) “We Are the Champions” երգը ճանաչվել է աշխարհի ամենամեծ մասսայականություն վայելող երգ։

Queen-ը երաժշտության մեջ իր մեծ ավանդի ներդրմնան համար Հոլիվուդի փառքի պուրակում արժանացել է աստղի։ Queen-ը միակ ռոք խումբն է աշխարհում, որ ունեցել է միաժամանակ 4 ալբոմներ Մեծ Բրիտանիայի լավագույն քսանյակում;Queen,Queen IISheer Heart Attack և A Night at the Opera-ն 1975թ.-ին։ Թողարկել է տեսահոլովակների հավաքածու “Greatest Flix” անվամբ։ Ստացել է ամերիկյան “Billboard” մրցանակը – Disco, Rock/Pop և R&B անվանակարգերում։

Կարողացել է ունենալ չորս տասնամյակ անընդմեջ բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում սինգլներ։ Կարողացել է Արգենտինայում 10 ալբոմներով գրավել հիթ-շքերթի 10 վերին հորիզոնականները մեկ շաբաթվա ընթացքում։

Ցավոք սրտի հիմա այս րմբի ներկայացուցիչնորից ողջ են միայն երկուսը, ՝ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, Ֆրեդին ինչպես նաև Ջոնը մահացել են:Ֆրեդին մահացել է, ՝20 տարի առաջ, իսկ Ջոնը 33:Մենք ցավում ենք նրանց համար և մեր ծափահարություններն ենք նվիրում նրանց:

Leave a comment