Եթե թռչուն լինեի …

tumblr_mwpxi4z5bx1rnmwpzo1_500Բոլորս էլ մեր կյանքի որոշ ժամանակաշրջանում մտածել ենք այն բանի մասին , որ եթե լինեինք թռչուն ինչեր կանեինք:Եվ այսպիսով՝ եթե ես  լինեի թռչուն առաջին հերթին կսավառնեի երկնքում ՝ որպեսզի զգայի սառնությունը սարերի , իսկ հետո հայացքս կհառեի դեպի ցած ու կնաեի մարդկանց , այնքան փոքր երեվացող որ ակամայից ներգև կթռչեի և կուզենաի մի բան անեի , մի արտասովոր , որ երբեք չեի կարողանա մարդ ժամանակ անեի:Կթռչեի այն մարդկանց տուն ովքեր ինձ ցավ են պատճառել տակն ու վրա կանեի ամեն ինչ , կնետվեի նրանց վրա կկտցահարեի նրանց ու այդ բոլորի համար ինձ ոչ ոք ճաղերի ետևում չէր կանգնեցնի:Բույն կդնեի բարձրահարկ շենքի վրա  առաջացած ճեղքերի մեջ ,ճտեր կունենաի ՝ պուճուր պուճուր ,ու երբ որ  դուրս թռչեի միանգամից ինձ գրկեր հովը ազատ և իր հետ կտաներ կանաչ դաշտերը՝ զմրուխտ , կապույտ ծովերն՝ անծայրածիր և ինձ էլի տուն կբերեր:Եթե միայն թռչուն լինեի ու իմ ողջ կյանքը երկնքին նվիրեի , ու թռչեի , թռչեի այնքան թռչեի , որր հասնեի տիեզերք աստղերը տեսնեի ՝ու այնտեղ էլ սատկեի:

Մահացու Փորձություններ

Վերջերս կարդացի իռլանդացի բանաստեղծ Darren Shan-ի <<Մահացու Փորձոոթյուններ>>գիրքը:Մի շատ հետաքրքիր և իր բնույթով յուրահատուկ գիրք , որտեղ բանաստեղծը պատմում է մի տղայի մասին , որը կատարում է մահացու փորձություններ որպեսզի դառնա լիարժեք վամպիր:Ես խորհուրդ եմ տալիս ձեզ այս գիրքը  , քանի որ այն շատ խորիմաստ է և այն փոխում է մինչև ձեր կարդալը ունեցած  կարծիքը վամպիրների հանդեպ:Գիրքը բաղկացած է 183 էջից ,և 21 մասից՝ այն այնքան հետաքրքիր է որ ես մեկ օրում ավարտեցի այն:Բարի ընթերցում:1477473_1409134532657489_1066937668_n

Մաթեմատիկա

1.Գտեք ամենամեծ  երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը:

Պատ՝99 և  100

ա) նրանց հակադիրների գումարը:

-99 +(-100)= – 199

բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ

Պատ՝ 99,5

բ)Հաշվեք |a|-ն

|99,5| = 99,5

2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը

151/27=5,5(925)             Պատ՝ 5

3. Գտեք 22  թվի երկնիշ բազմապատիկները

Պատ՝ 22  44  66  88

4. Գտեք նվազելին ,եթե նվազելի,հանելի և տարբերության գումարը հավասար է48 ի

24-8=16  16+8+24=48   Պատ՝24

5.1,35 և 1.4 գտեք թվերի միջև 18 հայտարարով կոտորակ

24/18=1,389

Մխիթար Սեբաստացի

418px-Msebastaci

Կյանքը

 

Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում, որտեղ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։

 

Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, մտածելով թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի, առանց հաշվի առնելու, թե Սևանը չէր կարող տարբեր լինել էջմիածնից։ Հարկադրված թողնում է նաև նոր օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։

 

Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը, լուսավորությանը։

 

Մեծ զրկանքներ կրելով հասնում է Հալեպ, մտերմանում լատին հոգևորականների հետ։ Վերջիններս խորհուրդ են տալիս նրան աշխատել որպես կաթոլիկ քարոզիչ հայերի մեջ, սակայն նա ցանկություն է հայտնում մեկնել Հռոմ։ Այդ հոգևորականներից վերցնելով անհրաժեշտ վկայականներ, ճանապարհ է ընկնում դեպի Պոլիս, այնտեղից Իտալիա անցնելու մտադրությամբ։ Հազիվ հասած Կիպրոս, ծանր հիվանդանում է, ապաքինվելուց հետո վերադառնում է Սեբաստիա` Ս. Նշան վանքը, 1696-ին ձեռնադրվում է քահանա։ Դարձյալ ճանապարհորդություններ, դժվարություններ, զրկանքներ, անհաջողություն Պոլսում, ուսուցչական պաշտոն՝ Կարնո մերձակայքում գտնվող Կարմիր վանքում, մինչև որ 1700-ին վերջապես Պոլսում գտնում է իրեն ձեռք մեկնող լատին հոգևորականներ և 1701սեպտեմբերի 8-ին իրագործում է տարիների երազը, ստեղծում կրոնական միաբանություն` տասը անդամներով։

 

Այդ տարիներին հայ լուսավորչական եկեղեցին, Պոլսի հայոց պատրիարքի գլխավորությամբ, մոլեգին պայքար էր մղում կաթոլիկական ներթափանցման դեմ, սուլթանական կառավարության միջոցով աքսորի, մինչև անգամ մահվան դատապարտել տալով կաթոլիկ որոշ քարոզիչների։

 

Մխիթարը ընկնում է կասկածի տակ, 1706-ին հարկադրված է լինում միաբանությունը տեղափոխել Մեթոն քաղաքը, որն այդ ժամանակ գտնվում էր Վենետիկի գերիշխանության տակ։ Այստեղ նա իր աշակերտներին ուսուցանում է հայոց լեզու և հին մատենագրություն։ Երբ սկսվում է թուրքերի և վենետիկցիների պատերազմը (1715 թ.), թողնում է տեղի Մորեայի վանքը, ապաստանում Վենետիկում։

 

Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին:

 

Իտալիայում հաստատվելու առաջին տարիներից Մխիթարը սկսում է լույս ընծայել իր կամ միաբանության մյուս անդամների գրած կամ թարգմանած գրքերը, բացառապես կրոնական բովանդակությամբ։

 

Միաբանությունը գործունեության առաջին օրերից հարկադրված էր հաշվի առնել մի կողմից Հռոմից եկող հրահանգները, մյուս կողմից՝ հայ իրականության պահանջը, որով միայն պիտի կարողանար թափանցել ժողովրդական լայն զանգվածների մեջ։ Առանց առաջինի չէր կարող շարունակել գոյությունր, առանց երկրորդի չէր գտնելու գործունեության ասպարեզ։

 

Մխիթարը կարողանում է հմտորեն զուգակցել արտաքին հարկադրանքը ազգային շահերի պաշտպանության հետ, փորձելով ապացուցել, որ կաթոլիկական դավանանքին հետևելը չի կարող խանգարել իր ժողովրդի մտավոր զարգացմանը ծառայելուն, և որ հայ մշակույթին ծառայելն էլ չի կարող արգելք լինել կաթոլիկությանը։

 

Ադրիատիկի գեղատեսիլ ջրերում ծվարած այս կղզում Մխիթարը ծավալում է լայն գործունեություն, աստիճանաբար մեծացնելով միաբանությունը, պատրաստելով նոր աշակերտներ։

 

Մխիթար Սեբաստացուն չհաջողվեց տպարան հիմնել Սուրբ Ղազար կղզում։ Միաբանության գրքերր երկար տասնամյակներ տպագրվել են Վենետիկում գործող իտալական տպարաններում, մասնավորապես Անթոնի Բորթոլիի տպարանում, որը, ձեռք բերելով հայերեն մեծաքանակ տառատեսակներ, տպագրել է այնպիսի ստվարածավալ գրքեր, ինչպես Մխիթար Սեբաստացու Բառգիրքը,Աստվածաշունչը և այլն։ Հետագայում, արդեն Մխիթարի հաջորդ աբբահայր Ստեփանոս Մելգոնյանի օրոք, 1789 թ. վանքը ունենում է սեփական տպարան, որը, տարեցտարի ընդարձակվելով, դառնում է Իտալիայի լավագույն տպարաններից մեկը, օժտված ոչ միայն հայերեն, այլև շատ լեզուների բազմատեսակ տառերով, գեղատիպ հրատարակություններ տալու բոլոր հնարավորություններով։ Այդ տպարանում տպագրվել են գրական, պատմա-բանասիրական հարյուրավոր գրքեր, ինչպես և Վենետիկի Մխիթարյանների պաշտոնաթերթ «Բազմավեպը», պատկերազարդ «Գեղունին» և այլն։

 

Հայկական կրոնական մեկ միաբանության տալով աշխատելու այդքան մեծ հնարավորություններ, Հռոմը հետապնդում էր առաջին հերթին հայ ժողովրդի մեջ կաթոլիկություն տարածելու ծրագրի իրագործումը։ Դա կարող էր կատարվել երկու ուղղությամբ՝ կենդանի քարոզի և կրոնական գրքերի տպագրության ու տարածման ճանապարհով։ Ճիշտ է, միաբանության շատ անդամներ եղել են հայկական շրջաններում, իրենց կրթական գործունեության զուգընթաց զբաղվել քարոզչությամբ, ոմանք էլ ունեցել են միայն քարոզչական գործունեություն, սակայն Մխիթարի հիմնական նպատակը եղել է գրավոր խոսքը, հրատարակչական աշխատանքը։

 

My drawings

Ես շատ եմ սիրում նկարել:Հիմա  հաճախում եմ<< Մխիթար Սեբաստացի>> անվան ՝ Գեղարվեստի ավագ դպրոցը,որտեղ էլ ընտրած մասնագիտական առարկաս հենց նկարչությունն է:Ավելի շատ սիրում եմ նկարել հասարակ սև մատիտով,կամ սև գրիչով և ավելի շատ կենդանիներ կամ բնություն:Իմ կարծիքով տվյալ գործիքներով  կատարված աշխատանքները իմ մոտ լավ է ստացվում:Մինչև ավագ դպրոց ընդունվելը ,ես հինգ տարի հաճախել եմ նկարչության պարապմունքների ՝<<Ղազարոս Սարյանի>> անվաnԱրվեստիդպրոցում:Ահա նկարներս:

 

Ստեփանավան:

Фото0018

SAM_2970      SAM_2169

 

Es ev tiezerq@ Աղջիկն ու Տիեզերքը.  ExniknerԵղնիկները

Հայաստան.

Image000       SAM_1035

Karapner                Mer gyux@Կարապների լիճը.                                                                    Գյուղ

SAM_0377      SAM_0554                                                                                              Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>>

SAM_1036      SAM_1089

Հովհաննես Թումանյանի<<Քաջ Նազարը>>             Ավարայրի ճակատամարտը

SAM_1555       SAM_1556

SAM_1558         SAM_1559

Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>>

 

SAM_1561           SAM_1563

 

Հովհաննես Թումանյանի<<Քաջ Նազարը>>

 

 

SAM_2066      SAM_2630Եղրևանիներ.

Shnadzuk     Toutak  Թութակը  Կետանման շնաձուկը

Txan ev cul@ Տղան և գոմեշը.

 

SAM_22151      Фото079

Թռչուններ.

Bird 1       Bird 2

Bird 3        Bird 4

 

Ararat

Արարատը.

Axjik ev delfin          Belorus Դելֆինը ու աղջիկը.                                                         Պեյզաժ Բելառուսիայում

Elefant Փղերը.

SAM_1787       Фото010                                                                                             Փարիզ.Էֆելյան աշտարակ:

SAM_3347          Dzi 4

Աբստրակտ աշխատանք

Фото042   Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդանը>>

Aryu&          Dzi 2

SAM_3383             SAM_3516 Լեդի Գագա

 

 

Լեոնարդո դա Վինչի

Կենսագրություն

Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոնպարոն Պիերոյի տղան Վինչիից»։ Նա ծնվել էՖլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ. ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։ Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն` որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։Leonardo-Da-Vinci-The-Man-Behind-The-Shroud

Ստեղծագործությունները

1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։ Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։Mona_Lisa,_by_Leonardo_da_Vinci,_from_C2RMF_retouched leonardodavinci_portraitofagirl Peter-Paul-Rubens-1603-copy загруженное Leonardo-Da-Vinci-Paintings-The-Lady-with-an-Ermine litta

Սանդրո Բոտիչելլի

Բոտիչելլի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թ.-ի կենսագրական հավաքածուների գրքում։ Բոտիչելլին ծնվել է 1444-ի մարտի 1-ի և 1445-ի մարտի մեկի միջև [1],[2] Ֆլորենցիայի Օգնիսանտիթաղամասում։ Նրա հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունը առաջին անգամ տղային տալիս է ավագ եղբայր Ջիովաննին, այն անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը համեստ էր, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատնքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիիարվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այստեղ նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470-ին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի(այլաբանություն) պաննո։La_nascita_di_Venere_(Botticelli) sandro_botticelli_021 Primavera,1477 Botticelli