Պիկասոյի հետ , Պիկասոյի աչքերով:

Մեր՝ Գեղարվեստի ավագ դպրոցում, որտեղ ես սովորում եմ, պետք է իրագործեինք մի  մեծ նախագիծ՝ «Պաբլո Պիկասո»: Վերնագրից էլ հասկանալի էր, որ նախագիծը կապված է լինելու հանճարեղ արվեստագետ Պիկասոյի արվեստի հետ: Եվ այսպիսով, սկսվեցին աշխատանքները: Տարբեր արվեստանոցներում բուռն և մեծաքանակ աշխատանքներ էին կատարվում: Դպրոցը դարձել էլ մի մե՜ծ փեթակ, և այդտեղ բնակվող փոքրիկ մեղուները, ձեռք ձեռքի տված, առանց շունչ քաշելու, գործի էին անցել:Ես ինքս, որ ճիշտը խոսենք, սկզբում չգիտեի, թե ի՞նչ պիտի անեմ, ինչպե՞ս պիտի աշխատեմ, քանի որ հենց ինքը մեծ վարպետը իր կյանքի տարբեր շրջաններում ստեղծագործել է տարբեր ոլորտներում: Սակայն, երբ  գունանկարի ուսուցիչս՝ ընկեր Կարենը, ինձ տվեց Պիկասոյի ստեղծագործությունների մի հաստափոր գիրք, ես, հետաքրքրությունից դրդված, մեկ անգամ թերթեցի ու փակեցի՝ ավելի շատ երկմտելով, թե ինչ աշխատանք եմ ներկայացնելու ցուցահանդեսին: Գիրքը թերթելիս մի քանի նկար գրավել էր ինձ: Սկսեցի նկարել դրանցից մեկը: Հա, մոռացա ասել, որ ֆրանսիական դեսպանատունը հանդիսանում էր այս ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը, և նրանք մեզ տրամադրել էին կտավներ և ակրիլի թանձր ներկեր: Ահա և վերջացրեցի մի կտավը, ըստ մասնագետների ու իմ ընկերների կարծիքի՝ ես կատարել էի լավ աշխատանք: Այն դուք հիմա տեսնում եք: Առաջին նկարում դեռևս անավարտ է աշխատանքս, իսկ ահա երկրորդ նկարում ավարտված Է:

1476802_249555821866690_1872272624_n

SAM_5269

Նկարել եմ Պիկասոյի Cafe(ֆրանսերեն) բնօրինակից:

Վերջացնելով առաջին կտավը՝ ես մի խորը շունչ քաշեցի, մտածելով, որ եթե էլ չաշխատեմ, գոնե մի գործ ունեմ արդեն: Հիմա էլ ինձ կանչում էր գծանկարի արվեստանոցը՝ ընկեր Գագիկը: Վերջինս իր գործի մեծ վարպետ է հանդիսանում և մեզ շատ բաներ է ուսուցանում: Այստեղ ես պետք է աշխատեի սոուս նյութերով: Սոուսը շատ նման է պաստելին, միայն այն ավելի փափուկ է: Վերցրեցի Պիկասոյի մասին գիրքը, ընտրեցի մի բարդ աշխատանք և գործի անցա: Այդ գործը նկարիչը նկարել էր յուղաներկով, սակայն ես ու իմ սոուսները այնպիսի բան ստեղծեցինք, որ կարելի է ասել, հանճարեղ գործ էր, համենայնդեպս, այդպես էին ասում ուսուցիչներս, և ընկեր Գագիկն էլ շատ գոհ էր ինձնից:

SAM_5266

Գծանկարի արվեստանոցում կատարած աշխատանքս:

SAM_5281

Երկու հրաշալի ուսուցիչներիս հետ՝ ընկեր Գագիկն(գծանկար) ու ընկեր Կարենը(գունանկար):

Ես շատ ուրախ էի, և ընկերներիս մոտ պարծենում էի,  որ արդեն երկու գործ ունեմ: Մի օր էլ գնացի դիզայնի դասարան, որտեղ ինձ սպասում էր մյուս ընկեր Կարենը՝ դիզայնի դասատուն: Ներս մտա ու տեսա պատին հենած մի մեծ ու երկարավուն ամուր կտավ: Աչքերս միանգամից պսպղացին, հետո մտածեցի, որ կարող է ընկեր Կարենը  իր համար է այն գնել և հենց ինքն է պատրաստվում կտավի վրա աշխատել, ու հենց այդ պատճառով էլ հարկ համարեցի ձայն չհանել: Քիչ անց ընկեր Կարենը մոտեցավ ու ինձ հարցրեց, թե ուզում եմ կտավի վրա աշխատել: Ուրախությունից վեր թռա ու բղավեցի՝ այոո՜ո՜ո՜: Հաջոր օրը, առանց ժամանակ կորցնելու, անցա աշխատանքի: Այն ավարտեցի երկու օրում:

SAM_5268

Այս կտավի վրա պատկերել եմ մարդ, որը կիթառ է նվագում, իսկ դիմացի պլանում դրված է ՝ կուժ և նուռ:Դուք կարող է այդ ամենը չնկատեք և դա պարզ է,  քանի որ Պիկասոյին բոլորը չէ որ հասկանում են:

Հիմա ավելի հանգիստ լինելով, որ բավականին լավ եմ պատրաստված ցուցահանդեսին, որոշեցի մի գործ էլ անել, սակայն չգիտեի՝ ինչ: Գնացի դիզայնի արվեստանոց և այնտեղ տեսա 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտին, որին այնքան էլ լավ ծանոթ չէի: Նա ևս աշխատում էր. պատրաստվում էր ցուցահանդեսին: Ընկեր Կարենը խնդրեց, որ օգնեմ Անահիտին: Դե, ինչ արած, ինձ էլ մի այդպիսի բան էր պետք. ուզում էի աշխատել: Անցանք գործի և արդյունքում իմ, Անահիտի և ընկեր Կարենի համատեղ ուժերով հոյակապ աշխատանք ստացանք: Ես ու ընկեր Կարենը

SAM_5270

SAM_5278

Ես ու ընկեր Կարենը(դիզայնի ուսուցիչս)

Այս նկարին նաելով` ամենուր կարող եք տեսնել երաժշտական գործիքներ. հենց օրինակ` կթառ, որն այնքան էր սիրում Պաբլո Պիկասոն:

Այս գործի հետ համընթաց՝ ես հավաքում էի դիզայնի արվեստանոցում եղած ոչ պետքական իրերը և սոսնձում մի տեղում: Այդպես շարունակ հավաքելով և ամրացնելով իրար՝ ստացա մի արձան: Ընկեր Կարենին ցույց տվեցի, և նա ասաց, որ հիանալի գործ է՝ իսկական Պիկասո: Ես շատ էի զարմացել, քանի որ ես այդ գործը բոլորովին էլ ցուցահանդեսի համար չէի պատրաստել, սակայն լսելով այդպիսի արձագանք ընկեր Կարենից՝ շատ ուրախացա և ոգևորվեցի: Ահա, արձանիկս և ես:

SAM_5273

SAM_5274

Մոտենում էր ցուցահանդեսի բացման օրը, և ես զգում էի, թե ինչպես եմ մոտենում Պիկասոյին: Երբեմն ինձ  թվում էր, թե ես Պիկասոյի աչքերով եմ նայում աշխարհին: Քանդակի արվեստանոցում՝ ընկեր Հերիքնազի հետ էլ մի քիչ աշխատեցի: Եկավ ցուցահանդեսի օրը: Նայելով նկարները ես հիշեցի, թե ինչպես չէի կարողանում կողմնորոշվել՝ ինչ նկարել, չէ՞ որ հիմա 6 գործերս գեղեցկացնում են ցուցասրահի պատերը: ներկաները հիացած էին աշխատանքներովս՝ թե´ հյուրերը, թե´ ընկերներս և թե´ հարազատներս : Ցուցահանդեսը կոչվեց «Բարև, պարոն Պիկասո», որն ինձ շատ դուր եկավ:

SAM_5280

1480498_615108345217434_774287479_n

SAM_5282

SAM_5287

Ցուցահանդեսի հաջորդ օրը եկա դպրոց ու գնացի գունանկարի արվեստանոց, հանեցի անավարտ նկարս և սկսեցի շարունակել այն: Այլևս չէի նայում բնօրինակին, նկարում էի իմ երևակայությամբ, և նկարի մեջ տարբեր խաղեր մտցնում: Չգիտեի՝ ինչ էր հետս կատարվում, սակայն հետո հասկացա.իմ մեջ, հոգուս խորքում Պաբլո Պիկասոն էր խոսում:

Կարմիր բլուրի դամբարանում պեղված բարձրահասակ կնոջ ԴՆԹ-ն եզակի տվյալներ կհաղորդի Վանի թագավորության մասին

Հին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երեւանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:

g_i

Ժամանակին միջնաբերդում հսկայական պեղումներ է կատարել ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկիի՝ Էրմիտաժի նախկին տնօրենի արշավախումբը: Երկար պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը:

«Հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածությունը, բայց չգիտեինք բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները և, վերջապես, ովքեր են ապրել այստեղ, արդյո՞ք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե՞ տեղաբնիկներ»,- զրույցում ասաց ներկայում Կարմիր բլուրում հնագիտական պեղումներ կատարող խմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

ereb

NWCxegmmbVeoqAijg61ajXMRZv

Բոլոր այս հարցերին կարող էր պատասխանել դամբարանադաշտը: Պիատրովսկին այն այդպես էլ չգտավ։ Եվ գուցե դեռ երկար չգտնվեին այդքան կարեւոր դամբարանները, եթե չլիներ Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կարող էր անցնել միայն Կարմիր բլուրի այդ հատվածով։

Մինչեւ ճանապարհի կառուցումը որոշվեց այդ հատվածում պեղումներ կատարել՝ արժեքավոր գտածոները չկորցնելու համար։ Աշխատանքներն սկսվեցին այս տարվա օգոստոսին։ Երեք ամիս տեւած պեղումների արդյուքնում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ այդքան փնտրում էր Պիատրովսկու արշավախումբը։

Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել, յուրաքանչյուրի տրամագիծը՝ մոտավորապես 3-4 մ: Ենթադրվում է, որ միայն ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա: Դրանց պեղումները, Հակոբ Սիմոնյանի խոսքով, վիթխարի ինֆորմացիա կբացահայտեն՝ առնվազն 5000 արտեֆակտ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի մեծ պատկերացում կազմել Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին:

Teishebaini_Reconstruction_01

«Պատահական չէ, որ Վանի թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում Արարատյան դաշտին որպես շտեմարան, որտեղ պատրաստել են ամենաընտիր գինիները, հացահատիկի հսկայական պաշարներ են այստեղ կուտակվել: Միայն Կարմիր բլուրում պահվել է մոտավորապես կես մլն լիտր գինի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Դամբարաններում կարևոր գտածոներից գիտնականն առանձնացնում է կուռքերը։ Դրանք տուֆի սալեր են՝ աչքերի փոսիկներով: Նման կուռքեր հայտնաբերվում են առաջին անգամ:

Մյուս հետաքրքիր արտեֆակտը զարդարված բրոնզե գոտին է, որով թաղված է եղել դամբարաններից մեկում գտնված երիտասարդը։  Վերականգվելուց հետո կերեւա ուսագոտու ամբողջական պատկերը։ Գոտու հետ հայտնաբերվել է նաեւ երկաթյա նիզակ:

Մեկ այլ դամբարանում թաղված է եղել խիստ բարձրահասակ, երկար մատներով կին՝ կիսաերկարաճիտ կոշիկներով, որոնք զարդարված են եղել բրոնզե ճարմանդով։ Այս գտածոները կարեւրագույն տեղեկություններ կարող են հաղորդել Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին:

Մյուս կարևոր հատկանիշը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, այն է, որ յուրաքանչյուր դամբարանում երկու կմախք է հայտնաբերվել, ընդ որում, մեկը՝ ամբողջական, մյուսը՝ դիամասնատված։ Ենթադրվում է, որ երկրորդը զոհաբերվել է ինքնակամ կամ բռնի։

IMG_7966+

«Հնարավոր է՝ զոհաբերվածը նրա ծառան կամ դայակն է եղել, մենք պետք է իմանանք թաղվածների միջեւ ազգակցական կապ կա թե ոչ։ Այսինքն՝ արդյոք դրանք նույն ընտանիքի անդամներն են, կամ գուցե պատկանել են լրիվ տարբեր էթնիկ խմբերի: Դրա համար արվում է ԴՆԹ հետազոտություն Կոպենհագենում: Մենք արդեն ուղարկել ենք երկու փորձանմուշ, որը կպարզի թաղվածների միջև եղած կապը և մեզ հնարավորություն կտա պարզելու տեղաբնիկների հետ ունեցած կապը, որովհետև այստեղ հայտնի են բավականին մեծ քանակի վաղ երկաթեդարյա թաղումներից հայտնաբերված մարդաբանական փորձանմուշներ։ Բացի այդ, վերջապես կարող ենք ենթադրել՝ կապ կա՞ այսօրվա եւ այն ժամանակվա բնակիչների միջեւ»:

Պեղումների ժամանակ Կարմիր բլուր արգելոց է այցելել Պիոտրովսկիի որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին, որը ցանկություն է հայտնել, որ «Էրմիտաժը» նույնպես մասնակցի պեղումների ընթացքին:

teisheb