Լեոպարդ

Լեոպարդները համարվում են իմ ամենասիրելի կենդանիները , ես ավելի շատ սիրում եմ սև լեոպարդնդներին:Նրանք նույն խալերով լեոպարդներն են ուղղակի ծածկված են սև գույնով , սակայն լույսի տակ երևում է նրանց մորթու նախշերը:Հայերեն նրանց անվանում են ընձառյուծ ՝ սակայ ես չեմ ասի այդպես , քանի որ իմ կարծիքով շատ ավելի գեղեցիկ է հնչում, երբ որ կոչում ենք ՝ Լեոպարդ:

tumblr_mj10nw8Il61qh9izdo1_500

tumblr_mpu0dc5cS01rnbzgeo1_500

Լեոպարդները իրենց գեղեցիկ արտաքինի պատճառով դեռ վաղնջական ժամանակներից ենթակվել են հալածանքների:Խորհրդային տարիներին որսորդների համար այն եղել է արժեքավոր ավար` թանկարժեք և գեղեցիկ մորթու պատճառով, իսկ, ընդհանուր առմամբ, հովազը համարվում է գիշատիչ, որը մեծ վնաս է հասցնում հատկապես անասնապահությանը:Շատ պատմություններում և հեքիաթներում էլ մինչև այսօր հիշատակում են դեպքեր ՝ թե ինչպես են լեոպարդները հարձակվում գյուղերի , մարդկանց և անասունների վրա , մինչև անգամ ֆիլմ է նկարահավել թե ինչքան մարդիկ են զոհվել լեոպարդների հարձակումներից:Մինչդեռ եղել են հին ցեղեր ,՝ որոնք պաշտել և իրենց աստված են համարել լեոպարդներին:Այս գիշատիչը ,՝ որին կոչում են բնության զարդ հիմա հայտնվել է կարմիր գրքում ու հիմա ոչնչացման եզրին է կանգնած:

tumblr_mwhe5rVA9K1qzmyzeo1_500  tumblr_mwlf18pEkZ1roemwgo1_500

Դեռ անցյալ դարի 1972թ.-ին խորհրդային իշխանությունները արգելեցին բնության շղթայի կարեւորագույն օղակ` ընձառյուծի որսը, իսկ կենդանաբանները,Հայաստանի տարածքում 1978-1987-ին հաշվառելով ավելի քան 20 առանձնյակ, առաջարկեցին այս կենդանատեսակն ընդգրկել 1989 թվականին լույս տեսած «ՀՍՍՀ Կարմիր գրքի»` կաթնասունների բաժնում: Ըստ կենդանաբանների, ցավոք, խորհրդային շրջանում վատն այն էր, որ գիշատիչ թռչուններին կամ կաթնասուններին վնասատու էին համարում` չմտածելով, որ այդ տեսակները նույնպես կարեւոր դերակատարություն ունեն բնության մեջ: Մերօրյա մասնագետները նշում են, որ, Կարմիր գրքի մեջ ընձառյուծն ներառելով, իշխանությունները դեռ այն ժամանակ հասկացան, որ վտանգված է հովազի պոպուլյացիան:

tumblr_mtu6mmDeCB1syjt6vo1_500

Այս գիշատիչը հիմանականում շատ է հանդիպում Աֆրիկայում ,և համարվում է Աֆրիկայի 5-հիմնական կենդանիների անդամ , այդ կենդանիներն են փիղը, առյուծը , զեբրը ,աֆրիկյան գոմեշը և ընձառյուծը:Հուսանք , որ այս կենդանին չի վերանա երկրի երեսից և կշարունակի գեղեցկացնել իր ներկայությամբ մեր շրջակա բնությունը , ու մեր հետագա սերունդներն ել կտեսնեն այս գեղեցիկ կենդանուն:

tumblr_mwcavf5oQ21qargfho1_500

tumblr_mwq6kdWKMl1sfkxxio1_500

Մինչև հիմա էլ լեոպարդի նախշերով զգեստները ՝ իրենց ուրույն տեղը ունեն նորաձևության մեջ:Սակայն եվրոպայում արգելվում է հագնել այդպիսի զգեստ և գնալ ՝օրինակ կենդանաբանական այգի:Գիտնականները պարզել են , որ կենդանիները ագրեսիվ են սկսում իրենց պահել, երբ որ տեսնում են լեոպարդի մորթուն նմանվող ինչ որ մի բան:Գիտնականները դա պարզել են մի դեպքից հետո , որը տեղի է ունեցել Գերմանիայում, ՝ որտեղ արգելոցներից մեկում մի աղջկա վրա հարձակում էին կատարել երկու կապիկ:Աղջիկը այդ օրը հագել էր շականակագույն տաբատ և լեոպարդի մորթուց հագուստ:

tumblr_ltyd293hwG1qg817jo1_500

tumblr_mwqkdyDltO1qknju7o1_500

Leave a comment