Lady Gaga’s ArtRave: The Artpop Ball Tour!

tumblr_n693bu14PE1qaetdco1_500 (1)

SAM_046220       SAM_025100

ArtRave: The Artpop Ball Tour-ը ամերիկյան հանրաճանաչ երգչուհի Լեդի Գագայի չորրորդ համաշխարհային համերգային շրջագայությունն է`աջակցությամբ իր նոր թվով երրորդ դեբյուտային ալբոմ՝ARTPOP-ին: Համերգային շրջագայությունը սկսվեց մայիսի 4-ին 2014թ. Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում( Ֆլորիդայի հանրապետություն): Իր շրջագայության հայեցակարգը բաղկացած է ArtRave միջոցառումից, կազմակերպված երգչուհու և նկարիչ Ջեֆ Քունսի կողմից: ArtRave-ի ժամանակ երգչուհին կայցելի այն քաղաքները,  որտեղ անցած տարի իր ոտքի վնասվածքի պատճառով հետաձգվել էին «Born This Way» ball համերգային շրջագայության  համերգները: Մինչև շրջագայության սկսվելը, Գագան անցկացրեց շոու՝ կազմված յոթ համերգներից Roseland Ballroom-ում, ապա հանդես եկավ SXSW ֆեսթիվալում, որը գտնվում է Տեխասում: Տուրի գլխավոր դեկորացիան նման է ճերմակ պալատա-քարանձավի: Բեմը կազմված է երկու բաժիններից, համատեղված ամբիոնով դեպի հանդիսատեսի լսարան: Համերգային շրջագայության առաջընթացի նպատակով՝  Լեդի Գագան համագործակցել է հեռախոսային կապի «02» ցանցի հետ( Մեծ Բրիտանիայում) և «Աբսոլյուտ» բրենդի հետ (ԱՄՆ-ում): Շնորհիվ տոմսերի բարձր վաճառքի, Գագան ավելացրեց ավելի շատ համերգային օրեր և խոսակցությունները այն բանի մասին, որ տոմսերի վաճառքը ցածր է իսպառ վերացան:

tumblr_n5y8cdQOCO1rktwnwo1_500     tumblr_n5yabgJd871rktwnwo1_500    http://gagaimages.org

Նախքան «ARTPOP» ալբոմը հեռարձակելը, Գագան անցկացրեց փակ միջոցառումներ Նյու-Յորքում, որտեղ ներկայացված է եղել ալբոմի երգերից  և  քանդակներ պատրաստված Ջեֆ Քունսի կողմից:

Ահա մի քանի հատված «ArtRave: The Artpop Ball Tour» համերգային շրջագայությունից: Պատկերացրեք, թե որքան ջանք է թափել երգչուհին, որպեսզի այսպիսի հիասքանչ բեմ ստանա, իսկ հագուստների մասին էլ խոսք չկա: Եվ այս ամենը միայն ու միայն իր երկրպագուների համար:

tumblr_n582tuzm771qdmb8eo7_500

tumblr_n582tuzm771qdmb8eo6_500

tumblr_n582tuzm771qdmb8eo4_500

tumblr_n582tuzm771qdmb8eo5_500

tumblr_n582tuzm771qdmb8eo3_500

tumblr_n582tuzm771qdmb8eo1_500

Կուլիսների ետևում «artRAVE: The ARTPOP Ball» շրջագայության առաջին համերգի շրջանակներում , Լեդի Գագան հայտնել է իր  երկրպագուներին, որ նա չի պատրաստվում այցելել Լատինական Ամերիկան  իր նոր  համերգային տուրի շրջանակներում: Գագան նախընտրում է այս անգամ անցկացնել ավելի կարճ շրջագայություն, որպեսզի խնայի իր առողջությունը հետագա նախագծերի համար: Շրջագայության մեկնարկից առաջ՝ 21-րդ դարի ամենահայտնի պոպ երգչուհին և պոպ երաժշտության աստվածուհին հանդես է գալիս Տեխասում: Համերգը աջակցում է «Born This Way Foundation»-ին՝ իր սեփական հիմնադրամին, որն էլ իր հերթին աջակցում է դեռահասներին  դժվար տարիքային շրջանում՝ օգնելով լուծել  խնդիրները առաջացած իրենց կյանքում: Ելույթը ենթակա դարձավ լուրջ քննադատությունների, կապված բեմական «Swine» երգի հետ:

tumblr_n603flGGfo1tqo4xzo1_500    tumblr_n5ddurZlO21rsz5j5o1_500

Սա «ArtRave: The Artpop Ball Tour»ի համերգային շրջագայության շրջանակներում երգչուհու կողմից կատարվող երգացանկն է:

  1. «Artpop»
    2. «G.U.Y.»
    3. «Donatella»
    4. «Fashion!»
    5. «Venus»
    6. «Manicure»
    7. «Cake Like Lady Gaga»
    8. «Just Dance»
    9. «Poker Face»
    10. «Telephone»
    11. «Partynauseous»
    12. «Paparazzi»
    13. «Do What U Want»
    14. «Born This Way»
    15. «Jewels n’ Drugs»
    16. «Aura»
    17. «Sexxx Dreams»
    18. «Mary Jane Holland»
    19. «Alejandro»
    20. «Ratchet»
    21. «Bad Romance»
    22. «Applause»
    23. «Swine»
    24. «Gypsy»

«Partynauseous» կոմպոզիցիան և «Ratchet»-ի գործիքային տարբերակը,  համերգի շրջանակներում օգտագործվում են որպես ինթրո՝ երգերի միջև: «Partynauseous»-ը չընդգրկվեց Կենդրիկ Լամարի «Good Kid, M. A. A. D City» ալբոմի մեջ, նրա պատճառով, որ  ալբոմի ձայնագրման ընթացքում  երգչի ու երգչուհու միջև ծագեց ստեղծագործական տարաձայնություններ: «Ratchet»-ն էլ չընդգրկվեց երգչուհու «ARTPOP» ալբոմի երգացանկում:

http://gagaimages.org    tumblr_n63tyxfWlk1tooou6o1_500

tumblr_n69ao3S9nP1qkfgrgo1_1280

Միակ չկատարված երգը «ARTPOP» ալբոմից՝ դարձավ «Dope»-ը, քանի որ Լեդին չէր ուզում համերգային նոր շրջագայության մեջ մտցնել տխուր նոտաներ:

Մայիսի 13-ի համերգին՝ «Jewels n’ Drugs» երգի կատարման ժամանակ, երգչուհուն միացավ նաև ռեփեր TI.-ը՝ երեկոն դարձնելով ավելի կրքոտ:

Մայիսի 20-ի համերգին, Գագան երգեց «The Queen» երգի ակապելա տարբերակը:

Մայիսի 25-ի համերգի ժամանակ, երկրպագուների խնդրանքով Գագան երգեց «Hair» երգը:

tumblr_n54asvFexV1qdmb8eo1_500       tumblr_n5u86cBE4I1tqgtb5o1_500

 

 Համերգային շրջագայության ամսաթվերը.

Capture

Capture1

 

 

 

 

 

2 thoughts on “Lady Gaga’s ArtRave: The Artpop Ball Tour!

  1. this art is one of a kind I am so proud of the young man to be this much talented and I’m proud of him as a Armenian. ….I’m speechless how amazing he is….Art….♡♡♡

Leave a comment