Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում

Աշխարհում ոչ բոլոր երկրներն են նոր տարին դիմավորում տանը: Եվ անգամ կան երկրներ, որտեղ Ձմեռ պապն ու տոնածառը խորհրդանիշի դերում չեն:Ինչպես նաև, ոչ բոլոր երկրներն են Ամանորը տոնում  Հունվարի 1-ին: Ֆրանսիայում նույնպես տոներին ընդունված է միմյանց նվերներ նվիրել, սակայն կան մի քանի կանոննոր: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն տղամարդը իր կնոջը: Հունգարիայում ամանորյա գիշերը մարդիկ նշում են ավելի ուրախ և ավելի մանկական եղանակով, նրանց մոտ ընդունված է սուլել տոնի ժամանակ: Մարդիկ սուլում են վոչ թե մատներով,  այլ՝ մանկական խաղալիքների

tumblr_mxlkzcIrnn1sncql7o1_500

tumblr_mwxedpQNxG1t3kjjso1_500

օգնությամբ:Գերմանիայում այն համարվում է ընտանեկան տոն, ինչպես և մեր երկում: Այդ օրը գերմանացիները պատրաստում են քաղցրաբլիթներ և այլ համեղ քաղցրավենիքներ: Հայաստանում հավատում են Ձմեռ պապուն և նրանից էլ նվերներ են խնդրում, սակայն Մեծ Բրիտանիայում մարդիկ նվերները խնդրեւմ են Ծննդյան Հայրից <<Father Cristmas>>-ից: Նամակի մեջ գրելով թե ինչ են նրանք ուզում , նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ:Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դեն են նետում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով: Եվ իմ կարծիքով դա շատ ճիշտ եղանակ է Ամանորը դիմավորելու համար: Նոր տարվա նախորեին Կոլումբիայիայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Կոլումբիայի հեքիաթային փողոցներով:

tumblr_mxbdezt50K1rubhfjo1_500

tumblr_msjw62gcod1rh0e3go1_500

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար: Ճապոնիայում նախ և առաջ Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններց մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը <<Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր>>: Եթե ճանապարհին ծանր քար չի պատահում,հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. <<Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն>>

tumblr_mxbg926UEq1sjnd7mo1_500

tumblr_mx3eboA5WV1rjdkjso1_500

Իմ այս շարադրության մեջ ես ձեզ նկարագրեցի, թե ինչպես են տոնում Ամանորը տարբեր երկրներում,որի վերնագիրն էլ հենց դա է: Ձեզ որոշ եղանակներ և ավանդույթներ կարող են թվալ տարօրինակ, ոմանք էլ կարող են այնքան դուր գան, որ մինչև անգամ կիրառեք ձեր իսկ Ամանորյա գիշերվա ընթացքում: Սակայն բոլոր երկրները ինչ կերպով Էլ դիմավորեն, մենք հայերս միշտ կդիմավորենք Ամանորը մեր իսկ պապական և ավանդական ձեվով՝ կմիացնենք հեռուստացույցը, կլցնենք բաժակները շամպայնով, կշնորհավորենք միմյանց և կհամտեսենք Խոզի բուդը: Սա է մերը և հավիտյան մերը կմնա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s